+8
Եղանակը Երևանում
Հայ

Տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված երեք անձանց մուտքը «Հայփոստի» բաժանմունքներից մեկը. նրանց որոնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19:31
28 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Հայփոստ» ընկերության 041 բաժանմունքից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 21-ին՝շ ժամը 05:38-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 3 անձինք, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, ապօրինի մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գործող «Հայփոստ» ընկերության բաժանմունքներից մեկը, սակայն ազդանաշանը միանալու պատճառով չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են 3 դիմակավորված անձինք բացում դուռը,նրանցից երկուսը մուտք են գործում ներս, իսկ երրորդը՝ սպասում դրսում, ապա լսելով ազդանշանի ձայնը՝ դիմում փախուստի:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Գերատեսչությունը խնդրում է տեսանյութում պատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ
13:01
30 Մարտի 2023
«Սուրմալուն» այսօրվանից բաց է
«Սուրմալուն» այսօրվանից վերաբացվել է
12:56
30 Մարտի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
Ուշադրություն. Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ