Տապը, կարծես, նահանջում է. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում

30.07.2018, 14:09
Վերջապես. ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով:
Տապը, կարծես, նահանջում է. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 1-2-ին ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կզգացվի հատկապես հյուսիսային մարզերի վրա, իսկ օգոստոսի 3-4-ին սառը օդը կներխուժի հանրապետության ողջ տարածք, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

Ինչպես նշում է Սուրենյանը Facebook–յան իր էջում, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 7-8 աստիճանով։ 

Հայհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:–0–