Սուրենյանը հուշում է. ինչ սահնակներ օգտագործել այս ձմռանը (ՖՈՏՈ)

17.12.2019, 14:25
Սուրենյանը հուշում է. ինչ սահնակներ օգտագործել այս ձմռանը. ՖՈՏՈ
Սուրենյանը հուշում է. ինչ սահնակներ օգտագործել այս ձմռանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ցույց է տվել, թե ինչ սահնակներով կարող են Հայաստանի բնակիչները տեղաշարժվել այս ձմռանը:

«Արտադրված է հատուկ Երևանի ձմեռների համար` սահնակ առանց ձյան»,- այս մակագրությամբ օդերևութաբանն իր Facebook-յան էջում լուսանկար է հրապարակել` Հայաստանում գալիք ձմռանվերաբերյալ:

Ավելի ուշ օդերևութաբանն իր էջում հրապարակել է կանաչ խոտի վրա դահուկներով տեղաշարժվող դահուկորդների լուսանկար` գրելով. «Ծաղկաձոր»: 

Ավելի վաղ, օդերևութաբանը հայտնել էր առաջիկա օրերին սպասվող տաք եղանակի մասին` նշելով. «Դառնում ենք Բաղդադ»: -0-