Իլոն Մասկի Starlink-ը ստացել է Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք

13.12.2024, 17:41
Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել
Իլոն Մասկի Starlink-ը ստացել է Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

«Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,-գրել է նա։