ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները պահանջում են դատական լսումները տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք։ Այս պահերին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի` Ավետիսյաններին սպանելու գործով դատական երկրորդ նիստն է անցկացբում Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում։
Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ, և հարցաքննությանը նա խոստովանել իր մեղքը։
«Մենք համաձայն չենք այն կարծիքին, որ արտագնա դատական նիստը դատավարության արդյունավետություն կապահովի։ Փոքր դահլիճն անհրաժեշտ պայմաններ չի ապահովում հետաքննության անցկացման համար։ Մենք նույնիսկ վստահություն չունենք, ունի, արդյո՞ք, դատավորը խորհրդատվական սենյակ»,– նիստում հայտարարեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ըստ նրա, Պերմյակովը զրկվել է իր պաշտպանյալների հետ հնարավորությունից, ամբաստանյալի և թարգմանչի խոսքերը չեն լսվում։
«Մենք չենք տեսնում Պերմյակովի դեմքը... Ռազմակայանի ճանապարհը խստորեն վերահսկվում է, դժվար է մոտենալ այնտեղ։ Պերմյակովի գտնվելը ռազմակայանում մարդու իրավունքների խախտում է։ Արդյունքում, Պերմյակովի ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ռազմակայանում բանտարկյալների համար պայմաններ, առանձին բանտախուց չկա։ «Պերմյակովի գտնվելը ռազմակայանում հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային օրենքներին։ Ռազմակայանում միաժամանակ կան բոլոր պայմանները` Պերմյակովի վրա ճնշում գործադրելու համար»,– ասաց փաստաբանը։
Նա կարծում է, որ ապակե վանդակում և ձեռնաշղթաներով ամբաստանյալին պահելը նրա իրավունքների խախտում է։
«Ռազմակայանի տարածքում դատական նիստի անցկացումը նպաստում է կողմնակալ քննությանը, քանի որ Պերմյակովն ազատ չէ իր ցուցմունքներում... Դա չի բխում ոչ մեղադրյալի, ոչ քննության շահերից»,– ասաց Սարգսյանը։
Միաժամանակ, դահլիճում բացակայում են ռուս զինծառայողները, ովքեր հսկում էին Պերմյակովին առաջին դատական նիստում։
Դատարանը հեռացել է կես ժամանոց խորհրդակցության` միջնորդությունը քննարկելու համար։
Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում