Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

06.12.2024, 19:10
ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՊՆ-ից հայտնում են, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ: