Սկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի երկրորդ դատական նիստը

18.01.2016, 12:15
Սկսվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի երկրորդ դատական նիստը Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում։
 Սկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի երկրորդ դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.Սկսվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի երկրորդ դատական նիստը Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում։

Առաջին դատական նիստը կայացել է դեկտեմբերի 18–ին։ Դատարանը կողմերի համաձայնությամբ բավարարել է ամբաստանյալի նոր պաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը մեկ ամսով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ` գործի նյութերի հետ ծանոթանալու համար։

Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-