Շնորհակալ եմ բոլորին, ովքեր երեխայիս ողջ–առողջ հասցրեցին ինձ մոտ. պատանդառված փոքրիկի հայր (ՎԻԴԵՈ)

30.10.2017, 21:08
Տեսանյութ է հրապարակվել` Արմավիրի մանկապարտեզում պատանդառված երեխայի և նրա հայրիկի մասնակցությամբ։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր երեխայիս ողջ–առողջ հասցրեցին ինձ մոտ. պատանդառված փոքրիկի հայր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել` Արմավիրի մանկապարտեզում պատանդառված երեխայի և նրա հայրիկի մասնակցությամբ։

«Կարևոր է` հիմա իմ երեխան ինձ մոտ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին ու երեխային ողջ–առողջ հասցրեցին ինձ մոտ։ Ոստիկանները գործել են համապատասխան, կարևոր է` իմ երեխան առողջ է, վնասվածքն ինձ մոտ է», – նշում է պատանդառված երեխայի հայրը։



Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:

Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։–0–