ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Դեկտեմբերի 6–ին անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնցով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ ՀՀ ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության նախնական տվյալները, որոնք առաջացրեցին բողոքի նոր ալիք։ Ոստիկանությունը նախազգուշացրեց ակցիայի ակտիվիստներին` նշելով, որ անթույլատրելի է խախտել հասարակական կարգուկանոնը։ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց բոլոր ընտրախախտումները բացահայտելու մտադրության մասին։
Զինված հարձակում է կատարվել «ՊրոԿրեդիտ բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են հայ զինվորականները գնդակոծում ադրբեջանական ռազմական ավանը, ինչպես նաև ոչնչացնում հակառակորդի այլ ռազմական օբյեկտներ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակեց Վարուժան Սուքիասյանին։ Ռուսաստանցի մարզական մեկնաբան Արտուշ Մկրտչյանի կարծիքով` նոր մարզիչը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվի ներկա մարզչից։ Իսկ մարզական մեկնաբան Մենուա Մեհաբյանը կարծում է, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը պետք է զբաղեցներ օտարերկրացի մասնագետ` միջազգային մեծ փորձով։
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում