Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
13.02.2016,
10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- ՀՀԿ–ի և Դաշնակցության մասնակցությամբ իշխանական նոր կոալիցիայի ձևավորման բանակցությունները ավարտին են մոտենում։ Երկու կուսակցություններն էլ արդեն հասել են նախնական համաձայնության համագործակցության շուրջ։ Նախատեսվում է, որ Դաշնակցությունը կարող է ստանալ նախարարական երեք պորտֆել և մարզպետի երկու պաշտոն, ինչպես նաև կարող է նշանակելմի քանի փոխնախարարների։
- Մոսկվայի 1921 թ.–ի պայմանագրի չեղարկման մասին ՌԴ Պետդումայի պատգամավորների նախաձեռնությունը ստացավ բավականին մեծ հնչեղություն։ Այդ պայմանագրով Արարատ լեռը փոխանցվել էր թուրքական կողմին։ Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳՆ–ում կուսումնասիրեն այդ հարցը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` այս նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդի Հայաստանի վրա։
- ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ԱԺ լիագումար նիստի քննարկմանն է ներկայացրել նոր Օմբուդսմենի պաշտոնի երեք թեկնածուներից մեկին։
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` ԱԱԾ նոր տնօրեն էնշանակվել Գեորգի Կուտոյանը, ով այդ պաշտոնին փոխարինել է Գորիկ Հակոբյանին։ Կուտոյանին ներկայացնելիս Սարգսյանը կոչ է արել ԱԱԾ աշխատակազմին ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը։
- Զինվորը, ով ինքնակամ լքել էր զորամասը, հայտնաբերվել է հաշված օրերի ընթացքում։ Ավելի ուշ մամուլը ներկայացրեց զինծառայողի անհետացման իրական պատճառները։–0–

