Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
24.11.2018,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Երեքշաբթի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր բավականին ծավալուն մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել էր ներքին և արտաքին քաղաքականությանը, հասարակական, տնտեսական ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի։
- Հայկական դրամի 25–ամյակին կապակցությամբ շրջանառության մեջ են դրվել երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ։
- Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ՀՀ քաղաքացի է մահացել։ Ավելի ուշ հայտնի դարձան դժբախտ պատահարի մանրամասները։
- ԿԸՀ–ն հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակները։
- 11 մլն 109 հազար 633 դոլար է հանգանակվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում։ Փաշինյանն իր հերթին մոտ 3.1 հազար դոլար է նվիրաբերել հեռուստամարաթոնի շրջանակում։–0–

