Սերբիան չեղարկում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ

29.10.2019, 16:12
ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Սերբիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին տեղեկատվությունը:
Սերբիան չեղարկում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սերբիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին տեղեկատվությունը:

«Սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26- ին Սերբիայի կառավարությունը ընդունել է որոշում սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից՝ որոշման ընդունումից 8 օր անց։ ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ դեռևս պաշտոնական գրություն չի ստացել։