ՀՀ ղեկավարության որոշման դեպքում Սերգո Կարապետյանը նախարարությունը կզիջի ՀՅԴ-ին

03.02.2016, 17:28
Տեղեկություն չունեմ, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելուց հետո իր գերատեսչությունը տրվելու է Դաշնակցությանը:
ՀՀ ղեկավարության որոշման դեպքում Սերգո Կարապետյանը նախարարությունը կզիջի ՀՅԴ-ին
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Տեղեկություն չունեմ, ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելուց հետո իր գերատեսչությունը տրվելու է Դաշնակցությանը,  հայտնում է Tert.am-ը:

Հարցին՝ քննարկումներ չե՞ն տարվում նախարարությունը ՀՅԴ-ին տալու վերաբերյալ, Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Չգիտեմ, այսինքն՝ ես ո՞նց կարող եմ իմանալ: Քննարկումներ չեն եղել, ես տեղեկացված չեմ»:

Իսկ հարցին, թե պատրա՞ստ եք զիջել ձեր նախարարությունը Դաշնակցությանը, նախարարը պատասխանեց. «Եթե հանրապետության ղեկավարությունը որոշի, այո»:-0-