423.43
4.2
389.61
+11
Եղանակը Երևանում
Հայ

Սա հաշվեհարդար է, այդ թվում` քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության պատկանելու համար. ԵՊՀ ռեկտոր

20:25
29 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեքշաբթի հայտարարել է քաղաքական հետապնդման և նրա նկատմամբ կիրառվող բռնության փորձի մասին։

Այսօր բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել էին նիստերի դահլիճի մուտքը, որտեղ անցկացվում էր ակտիվիստների ու համալսարանի ղեկավարության հանդիպումը։ Ցուցարարները մեղադրում էին ԵՊՀ ղեկավարությանը կրթության ցածր մակարդակի, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխման և օգտագործման մեջ, պահանջում էին ռեկտորի հրաժարականը, պրոֆմիության, ուսանողական և հոգաբարձուների խորհուրդների ցրում։

  «ԵՊՀ–ն միշտ եղել է ազատ տարածք, որը բացառել է բռնությունը։  Ես ռեկտոր եղած ողջ ժամանակաշրջանում երբեք բռնություն չեմ գործադրել, բայց այսօր իմ նկատմամբ կիրառվեց բռնություն: Սա ես համարում եմ անթույլատրելի երևույթ: Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում` քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության պատկանելու համար։ Եվ ես կարող եմ հայտարարել, որ ինձ հետապնդում են քաղաքական հայացքների համար», – ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով, բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպման ժամանակ չեն ձևակերպել ոչ մի հստակ և հիմնարար պահանջ։

«Ես որևէ զիջման չեմ գնա բռնության կիրառման դեպքում։ Ես կարող եմ զիջումների գնալ միայն կամավոր», – ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ դեմ չէ աուդիտի կամ գնումների համար տրամադրված պետական միջոցների օգտագործման ստուգումներ անցկացումից, ցանկացած քննարկումներից կենսական խնդիրների օպտիմալ լուծման համար, սակայն ոչ նման մեթոդներով։

«Աուդիտ անցկացվել է նախորդ տարվա վերջում։ Այս տարի սպասվում է նոր, բաց աուդիտի անցկացում։ Ես իմ աշխատանքը կատարյալ չեմ համարում, սակայն հարկավոր է ամեն ինչ օբյեկտիվ գնահատել», – ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով, նա պատրաստ է հրաժարական տալ, եթե դա պահանջեն նախագահը կամ վարչապետը։

«Սակայն ավելի ճիշտ է Հոգաբարձուների խորհրդի որոշումը։ Ես այս խնդրի իրավական որոշման կողմնակիցն եմ։ Եթե կիրառվի բռնություն, ապա դա կդառնա նախադեպ և կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների», – հայտարարեց Սիմոնյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ
14:23
09 Ապրիլի 2024
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
12:36
09 Ապրիլի 2024
Ամերիաբանկը հայտնեց բաժնետոմսերի վաճառքի գործարքի փակման մասին
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
11:17
09 Ապրիլի 2024
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
11:07
09 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ