Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին (ՖՈՏՈ)

25.09.2018, 10:54
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, սակայն չի նշվում, թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:

Նշվում է, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:–0–

 - рис.1