Քննարկվում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությանների շրջանակում քաղաքական կուլիսներում քննարկվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը, գրում է «Հայկական ժամանակը»։
Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է թերթը։
«Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել։ Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն Է։ Վերջինս, հանրությանը հայտնի դարձավ մարտի 1-ի գործով, նա այդ գործով քննչական խմբի ղեկավարն Էր»,–գրում են հոդվածի հեղինակները։–0–