ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չնայած համառորեն լուրեր են շրջանառվում, թե ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանին փոխարինելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել այդ պաշտոնում՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ընկնում և ձախողելու ռիսկերը չափազանց մեծ են։
Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին, որտեղ նշանակվելու առաջին օրից վերջինիս հաջողվել է միլիոնատեր դառնալ, գրում է թերթը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում