526.33
7.47
477.22
+13
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա, նա պետք է լինի Երևանի բնակիչներից մեկը. Հայկ Մարության

11:55
30 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Դերասան Հայկ Մարությանը (կարգին Հայկո), ով նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում, մեկնաբանել է իր առաջադրումն ու խոսել է պաշտոնավարման իր տեսլականների մասին։

«Ծրագիրը կլինի ընդհանուր մեր կուսակցության կողմից։ Շուտով մենք կներկայացնենք այն հասարակությանը։ Ուզում եմ նշել, որ 2012 թ.–ից դերասանական  աշխատանքն իմ կյանքում կազմում է ընդամենը 20 տոկոս, 80 տոկոս կազմում է իմ կազմակերպչական և կառավարչական աշխատանքը», – ասել է Մարությանը։ 

Նա վստահություն է հայտնել, որ քաղաքապետը չպետք է լինի պաշտոնյա, նա պետք է լինի Երևանի բնակիչներից մեկը։

«Եթե, իհարկե, մենք հաղթենք այս ընտրություններում, ես լինելու եմ ձեզանից մեկը, և այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին և այդ աչքերով բոլորով միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, ինչը բոլորս ենք ցանկանում, որ մենք բոլորս հպարտանանք: Թևերս քշտած մեր երևանցիների հետ միասին պետք է լուծեմ մեր Երևանի խնդիրները: Ես այդպես եմ ընկալում էդ պաշտոնը», – նշել է Մարությանը։

Նրա խոսքով, հարկավոր է առաջ շարժվել` հաշվի առնելով անցյալի խնդիրներն ու բացթողումները։

Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Նոր քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային հուլիսի 16–ին Ավագանու խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, սակայն հետաձգվեցին քվորումի բացակայության պատճառով։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
15:06
11 Նոյեմբերի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:14
11 Նոյեմբերի 2019
Հայաստանցի դպրոցականներին ձմեռային երկար արձակուրդներ են սպասվում
Հայաստանի դպրոցականներին սպասվում են ձմեռային երկար արձակուրդներ։
13:24
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել:
12:13
11 Նոյեմբերի 2019
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար: