ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook սոցցանցի հայ օգտատերերի մոտ առաջացած խնդիրները տեխնիկական են, Facebook–յան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Այսօր առավոտից Facebook–ի հայկական սեգմենտի օգտատերերը բողոքում են, որ սոցցանցի աշխատանքում ինչ–որ խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, որոշ օգտատերեր չեն կարողացել մուտք գործել իրենց էջ, մյուսների մոտ ցույց չեն տալիս ընկերների և ակտիվ օգտատերերի ցանկերը։
«Քանի որ էսօր արդեն ծիծիլյօն մարդ ա զանգել, սենց էլ գրեմ։ Էսօր լիքը մարդու Ֆեսյբուքը դուրս է քցել, մարդիկ ստիպված են եղել նորից մուտք կատարել։ Նույնը եղել ա մեսենջերի հետ։ Դա հաքերային հարձակում չի ձեր վրա, սա տեխնիկական հարց է, որը կոնկրետ ձեր հետ կապ չունի», – գրել է Մարտիրոսյանն իր էջում։–0–