Փոխվարչապետը հերքել է. Դարոն Աճեմօղլուն որևէ գումար չի պահանջել

22.07.2018, 12:22
Փոխվարչապետը հերքել է. Դարոն Աճեմօղլուն որևէ գումար չի պահանջել:
Փոխվարչապետը հերքել է. Դարոն Աճեմօղլուն որևէ գումար չի պահանջել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական ԶԼՄ–ները նախօրեին տեղեկություն էին տարածել այն մասին, որ աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, կարծես, համաձայնել է օգնել Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։ 

Ինչպես տեղեկացնում էր «Ժամանակը», Աճեմօղլուն իր ծառայությունները գնահատել է 300 հազար դոլար։ 

Սակայն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքել է այդ տեղեկատվությունը։ 

«Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել», – գրել է Ավինյանը Facebook–յան իր էջում։–0–