ՊՆ–ն ներկայացրել է գրիպի և այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը ԶՈւ–ում
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բանակում գրիպով հիվանդների թիվը չի գերազանցում 10-15–ը, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:
«Նրանք միանգամից մեկուսացվում են, ստանում են անհրաժեշտ բուժում, և մենք արագորեն վերացնում ենք օջախները: Հիվանդների թիվը շատ ավելի քիչ է, քան նախորդ տարի: Մենք ամենօրյա ռեժիմով ենթարկում ենք իրավիճակը մոնիտորինգի, զորամասերից տվյալներ ենք հավաքում», - ասաց Հովհաննիսյանը:
Վարչության պետը նաև նշեց, որ յուրաքանչուր սեզոնային սրացումներին պատրաստվում են նախօրոք։
«Բացի այդ բոլոր զորակոչիկները ստանում են գրիպի դեմ պատվաստում», - հայտարարեց Հովհաննիսյանը` նշելով, որ դա կանխարգելիչ քայլ է, որը դրական է ազդում իրավիճակի վրա:
Ըստ նրա, երկրում ՍՇՎ-ի սեզոնային սրացում է: Հավաքակայանում ջերմություն չափելու և արտաքին զննման շնորհիվ հնարավոր է դառնում հայտնաբերել հիվանդներին և հետագայում կազմակերպել նրանց բուժումը հոսպիտալում: Համապատասխան բուժում ստանալուց հետո զինվորները վերադառնում են իրենց զորամասեր:
Ինչ վերաբերում է այլ հիվանդություններին, ապա նա հայտնեց, որ ԶՈՒ-ում հայտնաբերվել է ջրծաղիկի 32 դեպք:
Նա նշեց նաև, որ հատուկ դեղամիջոցների կարիք ունեցող զորակոչիկները գտնվում են զորամասերի հրամանատարների հսկողության ներքո: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ուղարկվել հոսպիտալ `դեղամիջոցներով ապահովելու հարցը լուծելու նպատակով:–0–

