Պատմական մեդալ՝ Պարադահուկավազքի մրցաշարում. Ծանրամարտի ԱԱ-ն՝ ՀՀ-ում. Եղջերուների զբոսանքը՝ ձյունե անտառում. Շաբաթվա լավ լուրերը

07.12.2024, 11:00
Ներկայացնում ենք այս շաբաթվա (դեկտեմբերի 2–ից 6–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին:
Պատմական մեդալ՝ Պարադահուկավազքի մրցաշարում. Ծանրամարտի ԱԱ-ն՝ ՀՀ-ում. Եղջերուների զբոսանքը՝ ձյունե անտառում. Շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (դեկտեմբերի 2–ից 6–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին:

Եվ այսպես․․․

«Դիլիջան» ազգային պարկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են եղջերուները զբոսնում ձյունե անտառում։

Պատմական մեդալ․ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Պարադահուկավազքի միջազգային մրցաշարում։

2027 թվականի ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։

Սուրեն Հարությունյանը հռչակվել է աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն։ 

Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։

«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացրել է թարմացված Mediakit գործակալության 19–ամյակի կապակցությամբ։ 

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։