436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավոր Արսենյանը ներկայացրել է Երևանի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

12:50
31 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ» թերթի թղթակցին ներկայացրել է նախորդ տարվա սեպտեմբերին իր օգնականի և չորս երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի և դանակահարության մանրամասները, գրում է «Ժողովուրդը»։

Նախորդ տարվա սեպտեմբերի 19–ին, վաղ առավոտյան Մաշտոցի պողոտայում տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում սուր կտրող–ծակող վնասվածքներ էր ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականը։ Թերթը պարզել է, որ այդ օրը 5 երիտասարդներ` Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը, Գևորգ Մարգարյանը, անհասկանալի պատճառներով վիճաբանել են միմյանց հետ Երևանի կենտրոնում։

Վերջիններս նախ միմյանց են քաշքշել, ապա գետնին տապալելով` ծեծի են ենթարկել իրենց ընկեր Գևորգ Մարգարյանին։ 4 հոգուց առնվազն երեքը ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ասֆալտին փռված երիտասարդին։

Այդ պահին Մաշտոցի պողոտայով անցնելիս է եղել Գուրգեն Արսենյանի մեքենան։ Արսենյանը, տեսնելով գետնին տապալված երիտասարդին, փողոցի մեջտեղում կանգնեցրել է իր ավտոմեքենան և փորձել կարգի հրավիրել տաքարյուն երիտասարդներին։ Տեսնելով պատգամավորի ավտոմեքենան` 4 հոգանոց խումբը թողել է իր զոհին` թիրախավորելով ԱԺ պատգամավորին, գրում է թերթը։

Նախ երիտասարդները բացել են պատգամավորի ավտոմեքենայի դուռը, ինչից հետո Գուրգեն Արսենյանը ստիպված է եղել իջնել ու լսել իր հասցեին ուղղված հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչը դուր չի եկել նրա օգնական Ավետիս Գալստյանին։

Գալստյանը նախ փորձել է հանդարտեցնել ագրեսիվ քառյակին, ապա տեսնելով, որ չի ստացվում, բռունցքով հարվածել է Հակոբ Բոյաջյանին։ Հարվածից հետո 4 հոգով հարձակվել են Ավետիսի վրա։ Այդ ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը հաջողացրել է իր մոտ եղած դանակով հարվածել Ավետիսի կրծքավանդակին` պատճառելով լուրջ վնասվածք։

Պատգամավոր Գուրգեն Ավետիսյանը, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, մեքենայից ցուցադրաբար վերցրել է իրեն ամրակցված ատրճանակը և փորձել սթափեցնել երիտասարդիներին։ Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել։ Երիտասարդները, տեսնելով զենքը, փախել են դեպքի վայրից։

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և արդեն գտնվում է Կենտրոն և Նորք–Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Չորս երիտասարդներն էլ կալանավորված են։

Թերթի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Արսենյանը նշել է, որ չի կարողացել անտարբեր մնալ ստեղծված իրավիճակում և անգամ պատրաստր էր զենք կիրառել մարդուն պաշտպանելու համար:

«Պատրաստ էի զենք կիրառել, բայց քանի որ ավտոբուս կանգնեց, որից կանայք իջան, նրանց ներկայությամբ մի քիչ ավելի զուսպ էր պետք լինել», – նշել է պատգամավորը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա չի հետապնդել դեպքի վայրից փախչող տղաներին` Արսենյանը նշել է, որ պետք է օգնականին շտապ տեղափոխեր հիվանդանոց։

«Հետո իմացա, որ նրանք մեկ այլ հանցագործություն են իրականացրել Հանրապետության հրապարակի տարածքում», – ավելացրել է պատգամավորը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով