Պատերազմի ժամանակ երկու ոտքերը կորցրած «ժպտացող» զինվորն արդեն կարող է քայլել

24.06.2016, 15:22
Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ երկու ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն կարող է քայլել:
Պատերազմի ժամանակ երկու ոտքերը կորցրած «ժպտացող» զինվորն արդեն կարող է քայլել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ երկու ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն կարող է քայլել:

Գրիգորյանի հետ լուսանկարը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նրա բժիշկ Մկրտիչ Գինոսյանը:

Զինվորին լրատվամիջոցներն անվանել են «ժպտացող», քանի որ, չնայած ծանր վնասվածքներին, նա բոլոր լուսանկարներում ժպտում էր:

Գրիգորյանը կորցրել է ոտքերը երկու ականների պայթյունից: «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում զինծառայողը հայտարարել է, որ նրան շատ է ոգեշնչել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը հոսպիտալ, ով նրան ասել է. «Եթե ծնկներ ունես, ուրեմն` ոտքեր ունես»:

Գրիգորյանը նախարարին խնդրել է թույլ տալ իրեն շարունակել ծառայությունը բանակում և համաձայնություն է ստացել: «Ժպտացող» հերոսը կշարունակի ծառայել հայրենի Նոյեմբերյանի զորամասում: -0-