Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index

02.03.2023, 14:23
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է` Passport Index–ի
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է, որը պարզեցված վիզայի կանոնները տարածում է 135 երկրներից ժամանած ճանապարհորդների վրա՝ անձնագրային ցուցիչով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականն առաջատարների ցանկում, ըստ Passport Index վարկանիշի։

Միաժամանակ 21 երկիր կիսում է առաջին տեղը «ամենահյուրասերների» վարկանիշում` ըստ Passport Index վերջին ցուցիչի, այդ երկրներն են Անգոլան Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կոմորյան կղզիները, Կոտ դ'Իվուարը, Ջիբութին, Եթովպիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Մալավին, Մալդիվները, Միկրոնեզիան, Նիգերիան, Ռուանդան, Սոմալին, Հարավային Սուդանը, Թիմոր Լեշտին և Տուվալուն, որոնք 198 երկրներից ժամանած ճանապարհորդներին ողջունում են առանց վիզայի (կամ վիզա են տալիս ժամանելուն պես):

Վարկանիշի մյուս մասում են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը, որոնք կիսում են 83-րդ հորիզոնականը: Այս երեք երկրները չունեն առանց վիզայի ռեժիմ ոչ մի երկրի ճանապարհորդի համար։-0-