ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմեիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ նամակ է ստացել, ըստ որի, «ArMath» ճարտարագիտական լաբորատորիայի 260 աշխատակիցներ արդեն երեք ամիս աշխատավարձ չեն ստացել:
«Ուզում եմ հասկանալ, դա հնարավո՞ր է, որպեսզի 21-րդ դարում Հայաստանի պետական կառուցներում երեք ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է բացատրություն տալ այդ հարցի հետ կապված»,- հարցրեց վարչապետը, չթաքցնելով իր զայրույթը:
Առաջինը պատասխանեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նշելով, որ նման իրավիճակ ստեղծվել է կառույցի ֆինանսավորման մեխանիզմի փոփոխման պատճառով:
«Անցած տարիներին լաբորատորիայի նախագծերը ֆինանսավորվում էին անմիջականորեն դրամաշնորհների հաշվին, այս տարի ֆինանսավորման մեխանիզմը փոխվել է տենդերայինի: Նախագծերի կատարողներն իրենց առարկություն են ներկայացրել դրա հետ կապված: Մենք քննարկել ենք այդ հարցը ֆինանսների նախարարի հետ, վաղը նախագիծը կքննարկվի և հաջորդ շաբաթ կընդունվի»,- ասաց նա:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղյանը հավելեց, որ խոսքը ոչ թե պետկառույցների աշխատողների մասին է, այլ հասարակական կազմակերպություններին տրվող վճարումների մասին, որոնք ծառայություններ են մատուցում «ArMath» լաբորատորիաներին:
Վարչապետի մեծ դժգողությունն է առաջացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունը` այդ հարցը այսօրվա նիստի օրակարգում ներառելու մասին:
«Որպեսզի ընդունել ևս մեկ չքննարկված որոշու՞մ: Որ հետո պարզվի, թե այնտեղ կա կետ, որի պատճառով խնդիր է առաջացել այլ տեղու՞մ: Երեք ամիս է անցել, պետք է քննարկել որոշումները, ընդունել և ընթացք տալ: Պետք է հրաժարվե ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից: Որպեսզի նման իրավիճակ չլինի ցանկացած այլ կառույցի հետ», - հայտարարեց Փաշինյանը:-0-