431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը կոչ է արել ավտոերթ կազմակերպել դեպի Ծաղկաձոր, որտեղ կայանալու է ՀՀԿ-ի նիստը

11:55
14 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շաբաթ առավոտյան ներկայացրել է նախօրեին սկսված շուրջօրյա ակցիայի մասնակիցների գործողությունների ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարչապետի պաշտոնին Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման դեմ հանդես եկող ցուցարարները ուրբաթ երեկոյան փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակի երթևեկը։ Նրանք ամբողջությամբ արգելափակել են հրապարակի բոլոր հինգ մուտքերն ու նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր հատվածի համար։ Դիմավորելով լուսաբացը Ֆրանսիայի հրապարակում, ցուցարարները շարունակել են ակցիան առավոտը:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանը տեղեկացրել է, որ 14.00-ին Ֆրանսիայի հրապարակում կսկսվի հանրահավաք ու կոչ է արել քաղաքացիններին մասնակցել դրան:

«Ավելի վաղ մենք հայտարարել ենք, որ ՀՀԿ-ի Խորհրդի նիստի ժամանակ մտադիր ենք շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը: Սակայն մեր այդ հայտարարությունից հետո Խորհրդն «արտագաղթել է» Ծաղկաձոր, և մեր պլանները փոքր-ինչ փոխվել են», - ասաց նա:

Փաշինյանը նշել է, որ շաբաթ հանրահավաքից հետո՝ ժամը 16.30-ին «Հարսնաքար» ռեստորանից նախատեսվում է Երևանից Ծաղկաձոր մասշտաբային ավտոերթ կազմակերպել:

«Միաժամանակ ցուցարարների մի մասը կմնա Ֆրանսիայի հրապարակում: Մասնակիցների հետագա քայլերն ավելի ուշ կորոշվեն», - հավելեց Փաշինյանը:

Ներկա պահին Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր երեք փողոցները շարունակում են փակ մնալ: Երթևեկը փակ է Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովայի փողոցում ու Բաղրամյան փողոտայում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:16
22 Նոյեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կփակվի գլխավոր պողոտաներից մեկի մի հատվածի երթևեկը
Ուշադրություն․ Երևանում ժամանակավորապես կփակվի գլխավոր պողոտաներից մեկի մի հատվածի երթևեկը
12:57
22 Նոյեմբերի 2023
Եթե մեր համագործակցությունը չստացվեց, այս ավագանին կարելի է ցրել ու գնալ նոր ընտրությունների․ Ավինյան
Ավինյանը նաև նշեց, որ իրենք նոր ընտրություններից չեն վախենում
10:41
22 Նոյեմբերի 2023
Իսակովի պողոտան կաթվածահար վիճակում է, մարդիկ դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը (ՖՈՏՈ)
Իսակովի պողոտան կաթվածահար վիճակում է, մարդիկ դուրս են գալիս մեքենաներից ու ոտքով են շարունակում ճանապարհը․ ՖՈՏՈ
10:14
22 Նոյեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
18:46
21 Նոյեմբերի 2023
Visa Virtal` Converse Mobile-ով. թվային քարտի առավելությունները
Ամեն տարի Սև ուրբաթը սպառողի համար երազանքն իրագործելու կամ մատչելի գնով ցանկալի ապրանք գնելու, իսկ արտադրողի համար՝ հաճախորդին խրախուսելու հնարավորություն է
13:14
21 Նոյեմբերի 2023
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը
Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել  նաև որոշ հայկական լրատվամիջոցներում
12:40
21 Նոյեմբերի 2023
Հայաստանում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում, այսօր գիշերը Երևանում սպասվում է -2
Այսօր գիշերը Երևանում սպասվում են սառնամանիքներ
10:23
21 Նոյեմբերի 2023
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում (ՍԽԵՄԱ)
Քաղաքապետարանը զգուշացնում է․ երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում․ ՍԽԵՄԱ
15:28
20 Նոյեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
Քաղաքապետարանը զգուշացնում է․ ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
15:20
20 Նոյեմբերի 2023
Արդեն ձմեռ է․ Հայաստանի որոշ շրջաններում ձյան առատ տեղումներ են (ՎԻԴԵՈ)
Ձմեռը եկավ․ Հայաստանի որոշ շրջաններում այս պահին ձյան առատ տեղումներ են․ ՎԻԴԵՈ
14:54
20 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում
12:56
20 Նոյեմբերի 2023
Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ շների զբոսանքի համար
Որտե՞ղ կարող եք զբոսնել շների հետ․ Երևանում հատուկ տարածքներ են առանձնացվել