Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին չենթարկվել սադրանքների

17.04.2018, 17:54
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին չենթարկվել հնարավոր սադրանքների ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ:
Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին չենթարկվել սադրանքների

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին չենթարկվել հնարավոր սադրանքների ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ:

Փաշինյանը զգուշացրել է, որ հանրահավաքին չի բացառվում մի խումբ սադրիչների մասնակցությունը, ովքեր տարբեր կերպ կփորձեն խախտել բողոքի ակցիայի խաղաղ ընթացքն ու բախումներ հրահրել ցուցարարների և ոստիկանների միջև:

Նա կոչ արեց ցուցարարներին զգոն լինել ու չենթարկվել հնարավոր սադրանքների:-0-