ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթուր Գոյունյանին նշանակել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետ։ Այդ մասին որոշումը տեղադրվել է կառավարության կայքում:
Մինչև նշանակումը Գոյունյանը զբաղեցրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը:-0-