Փակ դռներ չեն լինելու, շուտով ստուգումներ ենք անցկացնելու «Երևանի սիթի» ցանցերում. ՍԱՊԾ ղեկավար

31.07.2018, 18:19
Սննդի անվտանգության պետական ծառայությունը շուտով ստուգումներ կանցկացնի «Երևանի սիթի» ցանցերում։
Փակ դռներ չեն լինելու, շուտով ստուգումներ ենք անցկացնելու «Երևանի սիթի» ցանցերում. ՍԱՊԾ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Ազատություն» ռ/կ–ի Facebook–յան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ շուտով ստուգումներ են անցկացվելու «Երևանի սիթի» ցանցերում։

«Փակ դռներ չեն լինելու, դուք շատ լավ գիտեք կառավարության մոտեցումն այդ հարցում։ Ասեմ ավելին, շուտով ստուգումներ ենք անցկացնելու «Երևան Սիթի» ցանցում։ Հաջորդ տարվա ստուգումների պլանում կարծում ենք կներառենք նաև հայտնի մարդկանց պատկանող հասարակական սննդի օբյեկտներ», – նշել է Ավետիսյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ տուգանքները շատ քիչ են (100–300 հազար դրամ)` Ավետիսյանն ասել է, որ կառույցը չի ցանկանում լինել տուգանողի դերում։

«Մենք ուզում ենք օգնել տնտեսվարողին, որպեսզի հասնենք նրան, որ նրանց մոտ թերությունները շտկվեն», – ասել է ՍԱՊԾ ղեկավարը։–0–