ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանապետը հրաման է ստորագրել՝ Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար՝ համաձայն սեփական դիմումի», - հայտնեց նա:
Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ Օսիպյանի հրամանով:-0-