Օպերայի շենքում հրդեհի կասկածանքով մարտական հաշվարկ է մեկնել. պարզվել է նկուղում խորոված են պատրաստում
23.06.2018,
22:03
Օպերայի շենքում հրդեհի կասկածանքով մարտական հաշվարկ է մեկնել. պարզվել է նկուղում խորոված են պատրաստում:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արտառոց դեպք է գրանցվել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 23-ին ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
«Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում գործող «Օպերա» ակումբի խոհանոցից դուրս եկող խորովածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–