Հայաստանի ԶՈՒ-ն ի զորու է դիմակայել հակառակորդի լայնամասշտաբ ռազմական գործողություններին

09.02.2016, 16:02
Հայաստանի զինված ուժերը ի զորու են դիմակայել հակառակորդի լայնամասշտաբ ռազմական գործողություններին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայաստանի ԶՈՒ-ն ի զորու է դիմակայել հակառակորդի լայնամասշտաբ ռազմական գործողություններին
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի զինված ուժերը ի զորու են դիմակայել հակառակորդի լայնամասշտաբ ռազմական գործողություններին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երեքշաբթի ԵՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, տարածաշրջանում ստեղծված ներկա ռազմա-քաղաքական իրավիճակում բանակի դերն անվտանգության ապահովման գործում` առաջնային է:
 
«Անվտանգության համակարգը փխրուն է և փոփոխական, բայց Հայաստանի ԶՈւ-ն, շնորհիվ իր պատրաստակամության մարտական բարձր ոգու, կարողանում է պահպանել համեմատական խաղաղ իրավիճակը,  ռազմական դիմակայության ժամանակ ստեղծել կասեցման այնպիսի մեխանիզմներ, որոնք ստիպում են հակառակորդին ձեռնպահ մնալ լայնամասշտաբ գործողություններից, նվազագույնի հասցնելով մարտական գործողություններում իրավիճակի մեծացման հնարավորությունը»,-ասաց Օհանյանը:

Նրա խոսքով, հայ հրամանատարը և զինվորը լավ գիտեն իրենց գործը, սառնասրտորեն պլանավորում են իրենց առջև դրված հանձնարարությունները:

Օհանյանն ավելացրեց, որ մարտունակության անհրաժեշտ  մակարդակի պահպանաման համար ուսումնավարժանքների 1/3-ն անցկացվում է առաջնագծում: «Մեր բանակը, ժողովրդի հետ միասին, սահմանում  իրականացնելով մարտական հերթապահություն, պատրաստ է  արագ վերակազմավորման և մեր Հայրենիքի պաշտպանության»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երկու արտահայտություն արգելել է բանակում օգտագործել>>

Բացի այդ, որպես պաշտպանական գերատեսչության գործունեության կարևորագույն ուղղություն  նախարարը նշեց բանակին նորագույն տեխնիկայով զինումը. «Այս խնդիրը լուծվում է,  ինչպես ռազմա-տեխնիկական համագործակցության, այնպես էլ հայրենական արտադրության շնորհիվ»,-ասաց Օհանյանը:-0-