Օդի ջերմաստիճանը Երևանում ու մարզերում կնվազի

31.10.2017, 13:58
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:
Օդի ջերմաստիճանը Երևանում ու մարզերում կնվազի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ջերմաստիճանի նվազում է սպասվում Հայաստանում։

Հայպետհիդրոմետկենտրոնի հաղորդմամբ, նոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: –0–