Նոր նշանակումներ ՀՀ կառավարության կառուցվածքում

05.06.2018, 20:08
ՀՀ վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել։
Նոր նշանակումներ ՀՀ կառավարության կառուցվածքում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է կատարել։ 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական։

Լենա Նանուշյանն ու Սերգեյ Խաչատրյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ։

Միաժամանակ Կարեն Ղահրամանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ պաշտոնակատարի պաշտոնից։–0–