Նոր նշանակումներ ՀՀ Զինված ուժերում

29.09.2017, 17:42
ՀՀ նախագահն այսօր նոր նշանակումներ է կատարել Զինված ուժերում։
Նոր նշանակումներ ՀՀ Զինված ուժերում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին։

ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։ Նա, միաժամանակ, ազատվել է ՀԱՊԿ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։ Նա, միաժամանակ, ազատվել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:–0–