ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Настоящее время» հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ՀՀ վարչապետ դառնալու պլանների մասին։
«Ռուսաստանի հետ պետք է լինեն շատ սերտ, շատ լավ հարաբերություններ։ Ես խոսում եմ ռուսերեն, շատ լավ հասկանում եմ ռուսական մտածելակերպը, շատ լավ ու բարեկամական հարաբերություններ ունեմ բազմաթիվ ռուս ուժայինների և քաղաքական գործիչների հետ», – ասել է Վանեցյանը` նշելով, որ մոտիկից ծանոթ է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին։
Վանեցյանը նաև ասել է, որ շատ է հարգում Նարիշկինին` որպես մեծ պրոֆեսիոնալի ու հայրենասերի։ Միաժամանակ նա չցանկացավ պատասխնել այն հարցին, թե անձամբ ում հետ է ծանոթ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից։
Загружается новость ... "Лево"
«Կարծում եմ, որ այդ անձնական հարաբերությունները ևս կօգնեն մեզ կառուցել շատ ջերմ, լավ հարաբերություններ` ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի», – ասել է Վանեցյանը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի չեզոքությունն արցախյան պատերազմում։
«Չեմ կարծում, որ եղել է չեզոքություն Ռուսաստանի կողմից։ Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Պուտինի դերը ռազմական գործողությունների կայունացման, մեր երկրում արյունահեղությունը դադարեցնելու հարցում։ Աջակցում եմ ռուս խաղաղապահների, հենց` ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում, քանի որ նրանք կայունության և անվտանգության երաշխավորն են ոչ միայն Հայաստանում և Ղարաբաղում, այլև ընդհանրապես ամբողջ տարածաշրջանում», – ասել է Վանեցյանը։
Վերջին օրերին Երևանում անցկացվում են բողոքի մասշտաբային ակցիաներ, որոնք կազմակերպվել են 17 քաղաքական կուսակցությունների կողմից։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում Փաշինյանին հրաժարական տալ։ Նրանց վրդովվեցրել է նոյեմբերի 9–ին Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը, որը նախատեսում է զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։–0–