415.24
4.83
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:00
04 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
  • Փետրվարի 1–ին ԼՂՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ–ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել։ Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հուսեյնզադեին: Այնուհետև հայտնի դարձավ, որ Բաքուն հրաժարվում է սեփական զինծառայողից` նշելով, որ նա, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել Զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի Զինված ուժերում: ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն իր հերթին մեկնաբանել է այս իրավիճակը` նշելով, որ Բաքուն անելանելի վիճակում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից։ Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ–ներին հարցազրույց է տվել գերեվարված զինծառայողի մայրը ու հերքել պաշտոնական Բաքվի վարկածը։ ԼՂՀ ԱԱԾ–ն իր հերթին հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Հուսեյնզադեն ձերբակալված է։
  • ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ փոխել է վիզաների տրամադրման կարգը Թրամփի հրամանագրից հետո։
  • «UTair» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» օդանավը, որը պետք է կատարեր Մոսկվա–Երևան չվերթը, փետրվարի 1–ի առավոտյան չի կարողացել օդ բարձրանալ կոտրված փականների պատճառով։ Ավելի ուշ, սակայն, ավիաընկերությունից հերքել է այս տեղեկությունը։ 
  • Փետրվարի 2–ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սյունիքում զինվորներ տեղափոխող «ՈւՐԱԼ» է ընկել գետը, շուրջ 26 զինծառայող հոսպիտալացվել է։ Ավելի ուշ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց` նշելով, որ տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել, որևէ զինծառայող չի հոսպիտալացվել։
  • ՀՀ ԿԳ նախարարությունը հաղորդել է, որ ապրիլյան պատերազմի մասնակից 475 ուսանողներ ուսման վարձի զեղչ են ստացել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ