Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
26.03.2016,
10:25
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ,26 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Բրյուսելում գրանցված մի շարք ահաբեկչությունները ցնցեցին ողջ աշխարհը։ Օպերատիվ կերպով արձագանքեց Բելգիայում Հայաստանի դեսպանատունը, որը տեղեկատվություն տրամադրեց ահաբեկչությունների գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին։ Այդ օրը Բրյուսելում էր գտնվում հայ պատգամավորների պատվիրակությունը, որոնք պետք է մասնակցեին «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց պատգամավորներից մեկը`Թևան Պողոսյանը, Հայաստանի պատվիրակությունը Երևան վերադառնալու այլընտրանքային տարբերակներ է փնտրում։
- Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան–Բելառուս գոլազուրկ հանդիպումը։ Սակայն գլխավոր իրադարձությունը հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի արարողությունն էր, ով գրեթե 20 տարի պաշտպանել է ազգային հավաքականի դարպասները։ Խաղի ժամանակ գրանցվեց նաև միջադեպ` երկրպագուներից մեկի մասնակցությամբ։
- ՀՀ ԱԻՆ–ն ու ոստիկանությունն օպերատիվ արձագանքեցին անանուն հաղորդմանն այն մասին, որ Երևան–Մոսկվա ինքնաթիռում իբր ռումբ է տեղադրված։ Չնայած, որ «Զվարթնոց» օդանավակայանում որևէ խուճապ չկար, այդուհանդերձ, ոստիկանները ստուգեցին օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված բոլոր մեքենաները։ Արդյունքում պարզվեց, որ ռումբի մասին ահազանգը կեղծ էր։
- Արարատի մարզում գրանցված ողբերգական պատահարի հետևանքով զոհվեցին երեք երիտասարդներ, որոնցից մեկը ժամկետային զինծառայող էր, մյուս երկուսը` եղբայրներ։
- Հայկական սեյսմիկ պաշտպանության ծառայությունը մեկ օրում գրանցեց երկու երկրաշարժ, մեկը` վաղ առավոտյան Ստեփանավանից ոչ հեռու և մյուսը` երեկոյան Իջևանիմոտակայքում։–0–

