Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
02.07.2016,
10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Հայկական կողմը երբեք չի քննարկել և չի քննարկի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի հնարավորությունը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Գերմանիա ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ չի հաջողվի երկար ժամանակ պահպանել ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն։ Շտայնայերը նաև խոսել է Ցեղասպանության մասին և բացատրել, թե ինչու չի ասում «ցեղասպանություն» բառը։
- Հուլիսի 1–ից Երևանում սկսել է աշխատել Yandex.Տաքսի ծառայությունը, որը թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու։
- Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար ընթացող պայքարն ավարտված է։ Այնուհետև մամուլը սկսեց գրել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպել է Մխիթարյանի ձեռքբերման գործարքը։
- Հայաստանի բասկետբոլի հավաքականը մասնակցում է Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ Ազգային հավաքականը, առաջնության շրջանակում 90:42 հաշվով ջախջախելով Ուելսին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ։
- Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության հիմնահարցին, հնարավոր է, կազմակերպվի Փարիզում, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ, հինգշաբթի ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց։-0-