Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
26.08.2017,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
- Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակում։ Աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճեց նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը։
- Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։ Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, 24–ին հաջողվել է փրկել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թվում կան հայեր, որոնց ինքնությունը պարզվել է։
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը։
- ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
- ԱՄՆ Այովա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։–0–

