Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
06.10.2018,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագիծ ընդունեց, ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։
- ՀՀ նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ԱԻ նախարար, նախագահի հրամանագրերով նշանակվեցին նաև տրանսպորտի և էներգետիկայի նախարարները։
- Հոկտեմբերի 1–ին 94 տարեկանում կյանքից հեռացավ Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե, դերասան, կոմպոզիտոր, գրող և հասարակական գործիչՇառլ Ազնավուրը։ Նախօրեին Փարիզի կենտրոնում տեղի ունեցավ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, բազմաթիվ պաշտոնատար անձինք։ Մեծանուն շանսոնյեի մահվան կապակցությամբ իրենց ցավակցական ուղերձներն են հղել ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ–ում ՌԴ դեսպանը, համաշխարհային բազմաթիվ աստղեր։ Մոմավառության երեկո էր կազմակերպվել Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում։
- ՀՀ կառավարությունը աշխատանքից ազատել է 6 մարզպետերի
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային կլինեն Հայաստանում։–0–