Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

02.09.2017, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Օգոստոսի 28–ին հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» քիմիական գործարանում։ Ավելի ուշ պարզվեց, որ այրվում են լաքէթինոլ նյութով տարաներ։ ՀՀ ԱԻՆ–ը հայտարարեց, որ հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են։ Մեկ օրից ավել տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հրդեհն ամբողջությամբ մարվեց։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 100–ից ավել փրկարարներ և հրշեջներ։

  • ՀՀ ԱԻՆ–ում հաղորդում էր ստացվել Տրանսպորտի նախարարության շենքում տեղադրված ռումբի մասին։ Նախարարության աշխատակիցները տարհանվեցին։ Ավելի ուշ պարզվեց, որ ահազանգը կեղծ էր։

  • ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Ռումինիայում կայացած Ռումինիա–Հայաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ։ Հանդիպման 54-րդ րոպեին գնդակը դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, և մրցավարը նշանակեց տուգանային՝ 2-րդ դեղին քարտը ցույց տալով մեր պաշտպանին: Հայաստանի հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց ռումինացիների 11 մետրանոց հարվածը։