415.29
4.72
387.04
+21
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:00
05 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա` հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածի կարևոր նորությունների հնգյակը։
  • Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետը հանձնարարեց խստորեն պատժել տպարանի շենքի պայթեցման հարցում բացթողումներ թույլ տված պատասխանատուներին։ Հաջորդ օրը ՀՀ ԱԻՆ–ում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
  • Նոյեմբերի 1–ին հանրապետության գրեթե ողջ տարածքում, այդ թվում` Երևանում, գրանցվեցին տեղումներ ձյան տեսքով։ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով, նոյեմբերի 1–ին Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում։
  • Նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել համապատասխան իրավական մեխանիզմներ, որպեսզի ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկման համակարգի ոլորտում առկա ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ մի շարք հանձնարարականներ տվեց` կապված երկրում գործող մասնավոր ավտոկայանատեղիների և ճանապարհային ռադարների հետ։
  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանը դուրս եկավ խաղադաշտ «Ֆեներբախչե»–«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։ Հանդիպման երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվում է 0։2 հաշվով, և «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն վերջապես որոշեց դաշտ հանել Հենրիխ Մխիթարյանին, ով շուրջ 2 ամիս դուրս չէր գալիս խաղադաշտ։
  • ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը հավաքականի ձախողված ելույթների պատճառներն ուսումնասիրելու մասին։ Նա մասնավորապես խորհուրդ է տվել Ռոստոմյանին զբաղվել իր առաջին մասնագիտությամբ` ատամնաբույժի գործով։ Դրան ի պատասխան` սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ չի կարծում, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն խորհուրդ տվողների ցանկում է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ