Նախնական տվյալներով` Շիրակի մարզում հաղթում են սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները. հեռուստատեսություն

06.12.2015, 23:29
Նախնական տվյալներով, Շիրակի մարզի 100 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթում են սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները:
 Նախնական տվյալներով` Շիրակի մարզում հաղթում են սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները. հեռուստատեսություն

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախնական տվյալներով, Շիրակի մարզի 100 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթում են սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները, հաղորդում է «Շանթ» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով` բարեփոխումներին կողմ է քվեարկել 15342 մարդ (63,3 տոկոսը), դեմ` 8906–ը` (36,7 տոկոսը)։

Սակայն Շիրակի մարզկենտրոնի` Գյումրի քաղաքի չորս ընտրատեղամասերի ձայների հաշվարկը ցույց է տալիս, որ այնտեղ դեռևս ավելի շատ են բարեփոխումների հակառակորդները։

Կիրակի Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ըստ որոնց նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–