Նախկին պատգամավորներ Մանվել Բադեյանն ու Լիլիթ Գալստյանը ամուսնացել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

11.07.2016, 20:11
ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Մանվել Բադեյանն ու Դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը, ով նախկինում ևս պատգամավոր էր, ամուսնացել են։
Նախկին պատգամավորներ Մանվել Բադեյանն ու Լիլիթ Գալստյանը ամուսնացել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Մանվել Բադեյանն ու Դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը, ով նախկինում ևս պատգամավոր էր, ամուսնացել են։

Այս մասին նրանք հաստատել են a1plus.am–ին։

Զույգը, որի հարաբերությունների մասին վաղուց էին խոսում, նախօրեին եկել էր «Մոսկվա» կինոթատրոն` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը մասնակցելու համար։

«Մեր միությունը պաշտոնական է, կարող եք հանգիստ շունչ քաշել», – ասաց Բադեյանը, ով վերջերս նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան։

59–ամյա Մանվել Բադեյանը հաջող գործարար է, քաղաքական և հասարակական գործիչ, նա «Եվրոսթան ույուտ» ընկերության հիմնադիրն է։

Լիլիթ Գալստյանը եղել է Հայաստանի նախկին գումարման խորհրդարանի (2007–2012) պատգամավոր։ Գալստյանը Գրողների միության անդամ է, գլխավորում է Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը։ –0–