Մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
10.12.2024,
15:03
Մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. հայտնի է պատճառը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Առավոտյան խիտ մառախուղի պատճառով մի քանի չվերթեր հետաձգվել են։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ երեք չվերթերի ինքնաթիռներ վայրէջք չեն կարողացել կատարել։
Մասնավորապես, Լառնակայից Երևան ուղևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել և ուղևորվել է Թբիլիսի, իսկ առավոտյան դեպի Մոսկվա թռիչքը հետաձգվել է։
Մեզ հետ զրույցում Մողրովյանը նշեց, որ 12։00-ից բոլոր չվերթերն իրականացվել են ըստ չվացուցակի։