Մեկնարկում են Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթերը

26.12.2017, 16:44
2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Լիոն և Քյոլն:
Մեկնարկում են Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Դեկտեմբերի 27-ին կիրականացվի Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ առաջին չվերթը, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Աաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն:

Նա ավելացրեց նաև, որ 2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Լիոն և Քյոլն:

Սերգեյ Ավետիսյանը նաև նշեց, որ 2018թ-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է: Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղևորներին:

«Կիրականացվեն նաև հակառակ ուղղությամբ` Ֆրանկֆուրտ-Երևան-Աշխաբադ չվերթեր: Կիրականացվի շաբաթական մեկ չվերթ, սակայն չվերթերի թիվը կավելանա, եթե ուղղությունը պահանջված լինի», - ասաց Ավետիսյանը: -0-