«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացրել է թարմացված Mediakit գործակալության 19–ամյակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն իր 19–ամյակի կապակցությամբ ներկայացրել է թարմացված Mediakit, որն արտացոլում է աշխատանքի բոլոր ձեռքբերումներն ու նորարարությունը վերջին տարիների ընթացքում։
«Մեզ համար կարևոր է ոչ միայն տեղեկացնել, այլև ամուր կապեր հաստատել մեր գործընկերների հետ։ Նոր Mediakit–ը ևս մեկ քայլ է փոխգործակցության արդիականացման ուղղությամբ», - հայտարարեց «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։
Թարմացված Mediakit–ն արտացոլում է գործակալության ժամանակակից հնարավորությունները, ձեռքբերումները, առանցքային ցուցանիշները և համագործակցության հեռանկարները: Սա ոչ միայն գործակալության այցեքարտն է, այլև գործիք, որը կօգնի գործընկերներին և գովազդատուներին ավելի լավ հասկանալ ծածկույթի մասշտաբները, աշխատանքային ձևաչափերը և մոտեցումները կոնտենտի ստեղծման նկատմամբ։
Դավիթյանի խոսքով, 19 տարվա ընթացքում «Նովոստի–Արմենիա»–ն ձեռք է բերել երկրի առաջատար մեդիայի համբավ՝ ներկայացնելով ակտուալ և հավաստի տեղեկատվություն լայն լսարանի համար։ Նոր Mediakit–ը ցույց է տալիս գործակալության պատրաստակամությունը՝ շարունակելու զարգանալ և հետ չմնալ ժամանակից։
«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի լրատվական դաշտում աշխատում է 2005 թվականի դեկտեմբերի 8-ից և մեդիա շուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայաստանյան լրատվամիջոցների մեջ ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, և ներկայումս գործակալության կայքն ունի տարեկան ավելի քան 10 միլիոն այցելություն, նաև ավելի քան 140 հազար բաժանորդ Facebook-ում, որն ապահովում է օրական 250 հազարից ավելի ծածկույթ։
Մեր Mediakit–ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով