Մեծ քրեական գործ է բացվելու Սեյրան Օհանյանի դեմ
18.02.2017,
10:30
ՀՀ պաշտպանության, նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության, նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։
Ինչպես գրում է «Ժամանակը», արշավ իսկապես սկսվել է։
Загружается новость ... "Лево"
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։
«Բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել։ Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկաում և բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը», – նշում են հոդվածի հեղինակները։–0–